Home / Հայաստան / Հայաստանի տարածքի մոտ 50 տոկոսն անապատանում է

Հայաստանի տարածքի մոտ 50 տոկոսն անապատանում է

Մոտավոր հաշվարկներով Հայաստանի 48.8%-ը (14519 կմ2) անապատանում է: Այդ տարածքները հիմնականում գտնվում են Լոռու եւ Տավուշի մարզերում, գրում է ecolur.org֊ը՝ նշելով, որ այդ տվյալները հրապարակված է «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում, որը ՀՀ կառավարությունը հաստատել է մայիսի 27-ին։

Հայաստանի տարածքի 24.3 %-ը (7233 կմ2) գտնվում է անապատացման ռիսկի գոտում: Միայն Հայաստանի 22.6% (6742 կմ2) տարածքում առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:

Քարտեզի վրա մուգ գույնով նշված են ռիսկի գոտիները, դեղինով անապատացող տարածքները

 

map1

Tekali Taxi