Home / Հայաստան / Աբովյան քաղաքից ընտանիք է անհետացել․ ահազանգում է Անահիտ Բախշյանը

Աբովյան քաղաքից ընտանիք է անհետացել․ ահազանգում է Անահիտ Բախշյանը

2014 թվականի դեկտեմբերի սկզբներին Աբովյանից մի ընտանիք վերցրել է իր երեխաներին ու գնացել անհայտ ուղղությամբ: Նման տեղեկություններ ունի Երևանի ավագանու «Բարեւ Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։

Տարածած հաղորդագրության մեջ խմբակցության ղեկավարը նշում է, որ ընտանիքի հայրը` Արթուր Յուրիկի Մխիթարյանը, կինը՝ Անժելա Պետրոսյանը, ունեն 3 երեխա, սպասում են 4-րդին կամ նա արդեն ծնվել է: Դուստրը՝ Ամալյա Մխիթարյանը, 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է: Երեխաները դեկտեմբերից դպրոց չեն հաճախել, սա նշանակում է, որ ընտանիքը խոչընդոտել է երեխաների կրթության իրավունքի իրացմանը:

Հիմնվելով Ընտանեկան օրենսգրքի համապատասխան կետի վրա՝ Անահիտ Բախշյանը մայիսի 18-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով դիմել է Աբովյանի խնամակալության և հոգաբարձության մարմնին, սակայն պատասխան չի ստացել։

«Մխիթարյան Արթուրի ընտանիքի ավագ տղան զորակոչի տարիքի է, իսկ 4-րդ երեխան արդեն պետք է ծնված լինի, մի՞թե այս փաստերը չեն կարող օգնել ընտանիքին գտնելու համար, ո՞րտեղ է ծնվել երեխան, ո՞ր քարանձավում:

Խնդրում եմ «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ նույնպես հայտարարել Մխիթարյան Արթուրի և նրա ընտանիքի հետախուզման մասին, ինչպես 03.06.2015թ. հայտարարվեց Արարատ Ասրյանի հետախուզման մասին, ով իր 8-ամյա դստերը վերցրել ու անհետացել է վերոնշյալ ընտանիքի հետ միասին», ֊ նշում է Անահիտ Բախշյանը:

Tekali Taxi