Home / Հայաստան / Իշխանությունները քննարկում են էլէներգիայի գինը նույնը թողնելու հարցը․ «Ժողովուրդ»

Իշխանությունները քննարկում են էլէներգիայի գինը նույնը թողնելու հարցը․ «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի խնդրի լուծման երկու տարբերակ են քննարկում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Ի սկզբանե որոշվել էր, որ էլէներգիայի սակագինը կթանկացնեն 6-7 դրամով: Մյուս տարբերակը, որը վերջին օրերին է քննարկման թեմա դարձել, էլէներգիայի գործող սակագինը նույնը թողնելն է: Երկու տարբերակների դեպքերում էլ, սակայն, ՀՀ իշխանությունները միևնույն ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար պետք է լրացուցիչ եկամուտներ ապահովեն: Այս խնդիրը լուծելու համար որոշել են զսպել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագների բարձրացումը», ֊ գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստան ատոմակայանի մասով արդեն իսկ քաղաքական որոշումը կայացվել է․ ըստ այդմ, ատոմակայանի էլէներգիայի գինը ոչ միայն չի թանկանա, այլև, ընդհակառակը, մոտ 10 տոկոսով կէժանանա: Ենթադրվում է, որ մյուս ձեռնարկությունների դեպքում ևս համանման մոտեցում կարող է կիրառվել: Այս ճանապարհով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձում է հող նախապատրաստել, որպեսզի, առանց սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու, ՀԷՑ-ի շահույթն ավելանա, այսինքն՝ հոսանք արտադրողները ՀԷՑ-ին էժան էլէներգիա վաճառեն:

Նշենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է, սակայն չէր նշել որքանով։ ՀԷՑ֊ը հանձնաժողով ուղարկած իր հայտում խնդրում է 1 կիլովատի գինը բարձրացնել 17 դրամով։

Tekali Taxi