Home / Հայաստան / Կապանի փոխոստիկանապետին ազատել են վկաների վրա ճնշում գործադրելու համար․ «Ժողովուրդ»

Կապանի փոխոստիկանապետին ազատել են վկաների վրա ճնշում գործադրելու համար․ «Ժողովուրդ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործի շրջանակներում աշխատանքից ազատվել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Մայիսի 26-ին կոմբինատի աշխարակիցներից երկուսը կալանավորվել են կոմբիտանի փաստաթղթերը կեղծելու միջոցով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեղադրանքով։

«Ժողովուրդ»-ը նշում է, որ ոստիկանապետի տեղակալը դիզվառելիքի գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել՝ ստիպելով նրանց, որ այս գործով կիմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը։

«Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին։ Արդյունքում ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, որից հետո Կապանի ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից», – ասվում է թերթի հոդվածում։

Tekali Taxi