Home / Հայաստան / ՀԾԿՀ-ն հետաձգել է էլէներգիայի գնի բարձրացման հարցի քննարկումը. «ՀԺ»

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլէներգիայի գնի բարձրացման հարցի քննարկումը. «ՀԺ»

Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը (լուսանկարում) անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր, սակայն «կարծում եմ մենք մեկ շաբաթ հետո, ամսի 9-ին կամ 10-ին արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»:

«Բայց հունիսի 10-ին նշանակված հանձնաժողովի նիստի՝ հրապարակված օրակարգում էլէներգիայի սակագնի հետ կապված որևէ հարց ներառված չէ: Թե ինչպե՞ս է հանձնաժողովը այդ օրը «դիրքորոշում հայտնելու» ներկայացված հայտի վերաբերյալ առայժմ անհայտ է: Չի կարելի բացառել, որ հանձնաժողովը, իրոք, նախատեսած է եղել ՀԷՑ-ի հայտը քննարկել հենց այս շաբաթ, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցը հետաձգվել է: Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀԾԿՀ-ն սակագնի վերանայման հարցը օբյեկտիվորեն պատրաստ կլինի քննարկել միայն հունիսի երրորդ տասնօրյակում, բայց քանի որ հունիսի 19-ին նախատեսված է բողոքի ցույց՝ ընդդեմ սակագնի բարձրացման, հանձնաժողովը կփորձի որոշումը կայացնել մինչ այդ», – գրում է թերթը:

Նշենք, որ ՀԷՑ-ը հայտնում խնդրել է 1 կիլովատի գինը բարձրացնել 17 դրամով:

Tekali Taxi