Home / Հայաստան / Կառավարությունն առաջարկում է պոչհանքերի մշակումը հանձնել անփորձ ու անհայտ ընկերության

Կառավարությունն առաջարկում է պոչհանքերի մշակումը հանձնել անփորձ ու անհայտ ընկերության

ՀՀ կառավարությունը ցանկանում է վերամշակել Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքով առաջացած արտադրական լցակույտերը։ Հարցի առնչությամբ այսօր Ազգային ժողովում նախագիծ է ներկայացրել Էներգետիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը։

Նախագծով նախատվում է առաջին փուլում 330 միլիոն դոլարի ներդրում անել։ Փոխնախարարի խոսքով՝ ծրագրով հետաքրքրված է ՀՀ֊ում գրանցված միայն մեկ կազմակերպություն։

«Ըստ իրենց ներկայացրած տեղեկանքների, կատարել են ուսումնասիրություններ թե ինչպես այդ արտադրական լցակույտերից կարող են արտադրանք ստանալ»,֊ ասել է Գալստյանը։

Նախագծում ներգրավված բոլոր փոչամբարները լցված են․ Ողջիի և Փխրուտի պոչամբարները ունեն 3.2 և 30 միլիոն խ․մ․ լցվածություն, իսկ Արծվանիկը, որի առավելագույն տարողությունը 310 միլիոն խ․մ․ է, 95 տոկոսով լցված է։

«Արծվանիկը կոնսերվածված չի, այնտեղ տարեկան 18 միլիոն խորհանարդ մետր նյութ է լցվում, և ծավալները գնալով մեծանում են»,֊ ասել է փոխնախարարը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս պարզաբանումից հետո ասել է․ «Փաստորեն, ճիշտ ենք հասկանում, որ այս ծրագիրը իրականացնելու է մի ընկերությունը, որը նման աշխատանքի որևէ փորձ չունի։ Փաստորեն, դուք չգիտեք, ինչ տեխնոլոգիաներով պետք է անեն։ Արծվանիկը աշխարհի ամենամեծ պոչամբարն է և այն հանձնում ենք մի ընկերության, որը վերամշակման փորձ չունի։ Չե՞ք կարծում, որ սա մտածելու տեղիք պետք է տա»։

Փոխնախարարը պատասխանել է, որ բոլոր տեխնոլոգիական մարնամասներին Կառավարությունը կծանոթանա, երբ ընկերությունը դրանք ներկայացնի մաստերպլանով։  

Tekali Taxi