Home / Հայաստան / ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում՝ ում են ընտրել ՄԻԵԴ֊ում Հայաստանի դատավորի պաշտոնում. «ՀԺ»

ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում՝ ում են ընտրել ՄԻԵԴ֊ում Հայաստանի դատավորի պաշտոնում. «ՀԺ»

Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի պաշտոնին հավակնող այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Շշուկներ կան միայն, որ այդ թեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ: Ինքը՝ Ղազարյանը, անջատել է բջջայինը և խորը անհասանելի դարձել, մրցութային հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, ով Փարիզից արդեն վերադարձել է Հայաստան, կտրականապես հրաժարվում է այդ հարցին պատասխանել: Սույն հանձնաժողովն իր «ընտրյալի» թեկնածությունը երաշխավորելու է ԵԽԽՎ-ին, որն էլ լիագումար նիստում քվեարկությամբ հաստատելու է այդ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն էին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և դատավոր Լիանա Հակոբյանը»,–գրում է թերթը։

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորների մրցույթը երկրոդ անգամ է անցկացվել, առաջին մրցույթի արդյունքները չեղյալ էր համարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկու դեպքում էլ դիտորդները մտահոգություն են հայտնել ընտրությունների ընթացքի կապակցությամբ։

Tekali Taxi