Home / Հայաստան / Որ դեպքում Մոսկվան Ղարաբաղն «ափսեի վրա» կմատուցի Ադրբեջանին․ «168 ժամ»

Որ դեպքում Մոսկվան Ղարաբաղն «ափսեի վրա» կմատուցի Ադրբեջանին․ «168 ժամ»

«Ցավոք սրտի, շատ են կողմերը, մարդիկ, ովքեր շահում են հակամարտության գոտում լարվածության աճից, և շատ քիչ՝ այնպիսիք, որոնք պատրաստ են գործել», – «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը։

Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են լարվածության մակարդակը բարձր պահելու հարցում, սակայն կան նաև գործիչներ, որոնք հետաքրքրված են այս հարցում և՛ Երևանում, և՛ Բաքվում, քանի որ լարվածության բարձր մակարդակը հայերին և ադրբեջանցիներին ստիպում է արհամարհել կամ գոնե չստիպել իշխանություններին լուծել տեղական խնդիրները։

«Այսինքն՝ լարվածության պատճառներն ունեն և՛ արտաքին, և՛ ներքին բաղադրիչ։ Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն։ Բայց ես վախենում եմ, որ կողմեը չկարողանան հասնել կարգավորման, քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն», – հայտարարել է քաղաքագետը։

Փոլ Գոբլն ընդունել է, որ Մոսկվայի և Արևմուտքի միջև առկա լարվածության մակարդակը շատ բարձր է, կան խնդիրներ նաև Արևմուտքի և Բաքվի հարաբերություններում։ «Բայց և կարևոր է, որ Արևմուտքը չի իրականացրել քայլեր, որոնք միտումնավոր կսրեին իրավիճակը, արևմտյան կառավարությունները մեծ քննադատությունների են արժանացել նաև սեփական հասարակությունների և իրավունքի կազմակերպությունների կողմից Բաքվին իր իսկ քաղաքացիների նկատմամբ տարվող քաղաքականությունը քննադատելու հարցում ցուցաբերած թուլության համար», – մասնավորապես, ասել է պրոֆեսորը։

Նա նաև չի կարծում, թե այս ամենը կարող է «դրամատիկ ազդեցություն» ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ բացառությամբ մեկ զարգացման․ «Եթե Բաքուն ցանկանա դառնալ Մոսկվայի արբանյակը, ապա Մոսկվան Ղարաբաղն ափսեի վրա կմատուցի Ադրբեջանին»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi