Home / Հայաստան / ՀԷՑ֊ը սպառնում է չաշխատել էլէներգիան 7 դրամով բարձրացնելու դեպքում․ «Ժողովուրդ»

ՀԷՑ֊ը սպառնում է չաշխատել էլէներգիան 7 դրամով բարձրացնելու դեպքում․ «Ժողովուրդ»

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին նամակ է գրել, որում նշել է, թե ՀԷՑ֊ը, գուցե, չկարողանա ապահովել անխափան էլէներգիայի մատակարարումը, եթե 1կվ/ժ֊ի գինը բարձրացվի 6.93 դրամով: Նամակի պատճենը իր այսօրվա համարում հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- նշված է Բիբինի նամակում:

ՀԷՑ֊ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6,93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի այդ հանձնաժողովին «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»:

«Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել», – գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi