Home / Տեսանյութեր / Թանկացման հետևանքով ՀԷՑ֊ը հայաստանցիներից տարեկան 36.7 միլիարդ ավել գումար կստանա

Թանկացման հետևանքով ՀԷՑ֊ը հայաստանցիներից տարեկան 36.7 միլիարդ ավել գումար կստանա

Հայաստանցիների վրա 6.93 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումը ընդհանուր առմամբ նստելու է տարեկան 36.7 միլիարդ դրամ։ Այս մասին նշված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ 

ՀԿ֊ն, վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվետվությունները, պարզել է, որ սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան միջինը 30 հազար դրամ ավել վճարի։

Բացի դա, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ընդգծում է, որ 7-դրամանոց թանկացման հետևանքով ՀՀ յուրաքանչյուր ընտանիք ընդհանուր առմամբ տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի տեսքով։

Սպառող սեգմենտը

Տարեկան սպառումը
(մլն կՎտ/ժ)

Տարբերությունը (մլրդ դրամ)

Բնակչություն

1874.9

12.993

Բյուջետային կազմակերպություններ

226.9

1.5724

Արդյունաբերություն

1284.5

8.901

Տրանսպորտ

113.2

0.7845

Ոռոգում

172.7

1.1968

Ջրամատակարարում և ջրահեռացում

71.4

0.495

Այլ կազմակերպություններ

1560.0

10.81

ԸՆԴԱՄԵՆԸ

5303.6

36.753

 

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի 1 կվ/ժ ցերակային սակագինը բարձրացնել 6.93 դրամով։ Թանկացումից հետո 1 կիլովատը կազմում է 48.78 դրամ։

Tekali Taxi