Home / Հայաստան / Հանրահավաքը շարժվեց դեպի Բաղրամյան ու հետ վերադարձավ Ազատության հրապարակ

Հանրահավաքը շարժվեց դեպի Բաղրամյան ու հետ վերադարձավ Ազատության հրապարակ

Այսօր ժամը 18։00-ին էլէներգիայի թանկացման դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներ կրկին հավաքվել են Ազատության հրապարակում, չնայած առավոտյան նրանց նստացույցն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ոստիկանական ուժերը։

Հրապարակում առաջարկ է հնչել գնալ ՀՀ նախագահի նստավայր։ Ուժեղացուցիչների բացակայության պատճառով ոչ բոլորն են լսել այդ առաջարկը։ Մարդկանց մի մասը շարժվել է դեպի Մաշտոցի պողոտա և անցել է դիմացի մայթ, իսկ մյուս մասը արդեն ճանապարհին սկսել է համոզել գնացողներին հետ վերադառնալ Ազատության հրապարակ։ Նույն ժամանակահատվածում ոստիկանական մեքենաները խուճապահար շարժվել են դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնահատված, որտեղ երեկ ոստիկանները փակել էին ցուցարարների ճանապարհը։ Այնուամենայնիվ, մարդիկ վերադարձել են հրապարակ։

Tekali Taxi