Home / Հայաստան / «Խնդրելու են էլէներգիա օգտագործենք»․ սոցցանցում պայքարի նոր ձև են առաջարկում

«Խնդրելու են էլէներգիա օգտագործենք»․ սոցցանցում պայքարի նոր ձև են առաջարկում

Սամո Ալեքս (Samo Alex) «Facebook» սոցիալական ցանցի օգտատերը «Անջատում եմ տանս լույսերն» անվանումով խումբ է ստեղծել, որին արդեն 7500-ից ավել օգտատերեր են միացել։

«Կոչ եմ անում բոլորիդ, ամեն օր անջատեք Ձեր տան լույսերը ամենապիկ ժամերին 19:00-00:00: Ամեն օր գոնե 3 ժամով որ անջատենք ուղիղ մի ամիս շարունակ, իրանք են խնդրելու, որ էլեկտրաէներգիա օգտագործենք», – ասված է էջում։

Սամո Ալեքսը նաև նշում է, որ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանգնել ու պայքարել Բաղրամյան պողոտայում, կարող են ընտրել պայքարի այս ձևը. «19:00-00:00 3 ժամով անջատում ենք էլեկտրական սարքերը, լույսեր և վայելում ԱՆՎՃԱՐ երեկոն»։

Tekali Taxi