Home / Տեսանյութեր / Հազարավոր մարդիկ Երևանի Բաղրամյան պողոտայում․ այլ քաղաքները միանում են (թարմացված)

Հազարավոր մարդիկ Երևանի Բաղրամյան պողոտայում․ այլ քաղաքները միանում են (թարմացված)

01:00 Ժամը 01։00-ի դրությամբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում։ Ոստիկանությունը ոչ մի գործողություն չի կիրառում. ցուցարարները բարիկադներոի հետևում են, իսկ նրանց ու ոստիկանական պատնեշի միջև ազատ գոտի է, որտեղ հիմնականում հավաքվում են լրագրողները։

19:30 Երրորդ օրն անընդմեջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երեկոյան հազարավոր մարդիկ են հավաքվում, ովքեր բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման որոշոման դեմ։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցկացրած մարդկանց միանում են երթի մասնակիցները, ովքեր 18։00-ից շարժվել են Ազատության հրապարակից, անցել մի քանի կենտրոնական փողոցներով ու հասել նստացույցի վայր։

peoplerally

Հունիսի 23-ին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում գիշերն անցկացրած քաղաքացիներին դաժանորեն ցրել է ոստիկանությունը, որից հետո ցույցները նոր թափ են առել։ Այսօր ցուցարարների դիմաց կրկին ոստիկաններն են կանգնած, նրանց թիկունքում ջրցան մեքենան։ Մեծ թվով ոստիկաններ հավաքված են նստացույցի վայրից մոտ կես կիլոմետր վերև՝ Բաղրամյան պողոտայի միջնահատվածում՝ Ակադեմիայի շենքի մոտ, Դեմիրճյան փողոցի վրա։

Երևանյան բողոքի ակցիաներին համընթաց, էլեկտրաէներգիա թանկացման դեմ բողոքի ցույց եր են անցում նաև Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Չարենցավանում, Արտաշատ։

1baghramyan

Tekali Taxi