01։28 Ցուցարարներին զայրացրել է Բաղրամյան պողոտայում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ներկայությունը։ Նրանք սկսել են պահանջել ՀՀԿ֊ականներին «սիկտիր լինել», ապա սկսել են վանկարկել «Աշոտյան, սիկտիր», «Ֆարմանյան, սիկտիր»։ Ցուցարարներից մի քանիսն էլ վանկարկել են․ «Դիշյովկա»։
Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրաժարվում է հարցազրույց տալ։
01։00 Հունիսի 23-ի երեկոյան էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիները հերթական անգամ հասել են Բաղրամյան պողոտա։ Հազարավոր մարդիկ կանգնել են ոստիկանական պատնեշի առջև։ Մոտ մեկ ժամ կանգնելուց հետո մարդիկ փոքր բարիկադներ են կառուցել աղբամաններից, ապա հերթական անգամ հրաժարվել են հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ժամը 01։00-ին Բաղրամյան պողոտա են ժամանել Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ և կանգնել ոստիկանների դիմաց։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց նպատակն է բացառել նոր բռնությունը, թույլ չտալ այն, ինչ տեղի ունեցավ երեկ և հարկ եղած դեպքում ընդունել հարվածը։ Նա նաև կոչ է արել ներկա և նախկին պատգամավորներին, շոու֊բիզնեսի աստղերին, մտավորականներին միանալ իրենց կենդանի պատին։ Նա հայտարարել է, որ պատրաստվում են գիշերել նստացույցի վայրում։
Այն, ինչ տեղի էր ունենում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մինչև պատգամավորների ժամանելը, տեսանյութում․