Home / Հայաստան / Մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստան շարունակաբար նվազում է. «ՀԺ»

Մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստան շարունակաբար նվազում է. «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար:

Սա 34.4 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից: «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ ընդհանրապես այս տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ՝ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից:

Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը: Այս տարվա մայիսին ՌԴ–ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել 66 մլն դոլար անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi