Home / Հայաստան / Ոչ ոք հարկ չհամարեց բացատրել՝ ինչու է բարձրացել բենզինի գինը․ «Ժողովուրդ»

Ոչ ոք հարկ չհամարեց բացատրել՝ ինչու է բարձրացել բենզինի գինը․ «Ժողովուրդ»

Երեկ Հայաստանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով բարձրացել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ պետական որևէ գերատեսչություն, մասնավոր որևէ ընկերություն հարկ չի համարել պարզաբանել՝ ինչու է թանկացել բենզինը:

«Հայաստանում բենզինի ներկրմամբ զբաղվում են շատ կոնկրետ մարդիկ: Ամենախոշոր ներկրողները երկուսն են՝ «SPS OIL» և «Ֆլեշ» ընկերությունները: Վերջինը՝ «Ֆլեշ»-ը, պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, որը Սերժ Սարգսյանի հետ խաչքավոր է և մշտապես մասնակցում է Սերժ Սարգսյանի ծննդյան արարողություններին, որոնք նա անցկացնում է բավականին նեղ շրջապատով:

Ի դեպ, Հայաստանում հետաքրքիր տենդենց կա. միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները մշտապես բացասական իմաստով են ազդում բենզինի ու դիզվառելիքի գնի վրա, դեռ չի եղել իրավիճակ, որ «դրսում» բենզինի գինն իջնի, Հայաստանում էլ՝ իջեցնեն: Հակառակը մշտապես է գրանցվում», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi