Home / Տեսանյութեր / «Գրկեք, գրկեք»․ ինչպես էին ցրում Բաղրամյանի նստացույցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գրկեք, գրկեք»․ ինչպես էին ցրում Բաղրամյանի նստացույցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գրկեք, գրկեք, մեր քույրերն են, մեր եղբայրներն են, գրկեք» հայտարարում էր երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մինչ ոստիկանները գետնից քաշելով բարձրացնում և դեպի ոստիկանական մեքենաներ էին տանում Բաղրամյանի նստացույցի այն մասնակիցներին, ովքեր փակել էին պողոտայի երթևեկելի հատվածը։

Չնայած մինչ այդ ակտիվիստները բարձրախոսով զգուշացնում էին, որ իրենց հավաքը խաղաղ բնույթ է կրում, ինքնաբուխ է և ոստիկանները չեն կարող մարդկանց ցրեն, իրավապահները նախ ապամոնտաժեցին բարիկադները, ապա արագ սկսեցին գործողությունը։ Դրանից առաջ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խոսատցավ, որ հատուկ միջոցներ ու բռնություն ոստիկանները չեն կիրառի, սակայն այդպես չեղավ։ Մասնավորապես, Epress.am֊ի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես ոստիկանները, քաշելով, ձեռքերը ուժեղ սեղմելով, փորձում էին բերման ենթարկել ցույցի մասնակից Գոհար Սարոյանին։ Ոստիկանները ակնհայտ կոպիտ էին վարվում նրա հետ, նաև անընդհատ քաշում էին կիսաշրջազգեստից, իսկ աղջիկը գոռում էր․ «Թողեք ինձ, ազաբոչենի ոստիկաններ»։

Սարոյանին նստեցրել են ոստիկանական մեքենան, սակայն նա կարողացել է իջնել։ Նրան մեքենա նստեցնելու ևս մեկ փորձը կանխել է Հունան Պողոսյանը՝ կարգադրելով բաց թողնել Սարոյանին։ Փոխոստիկանապետն ասել է, թե ցույցի մասնակիցը ինքն է սադրում ոստիկաններին, իսկ Սարոյանը պատասխանել է․ «Դուք բոլորդ եք պատասխան եք տալու»։

1protester

Ոստիկանները, հասկանալով, որ գործում են լրագրողների տեսախցիկների առաջ, քողարկված էին հարվածում նստացույցի մասնակիցներին, իսկ տեսախցիկներով լրագրողների կողքով անցնելիս՝ «ձեռի հետ» այնպիսի թվացյալ պատահական շարժումներ էին անում, որ հարվածեն նկարահանողի ձեռքին։ Բացի դա, պողոտայի կենտրոնում իրադարձությունները նկարահանողներին անընդհատ հորդորում էին մայթ բարձրանալ։

Արմեն Մ․

Tekali Taxi