Home / Հայաստան / Աշխարհում պարենամթերքը էժանանում է, Հայաստանում է թանկանում․ «ՀԺ»

Աշխարհում պարենամթերքը էժանանում է, Հայաստանում է թանկանում․ «ՀԺ»

Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են 20.7 տոկոսով:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նույն ամսին Հայաստանում պարենային ապրանքները 4.7 տոկոսով թանկացել են անցած տարվա մայիսի համեմատ:

«Ստացվում է, որ աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ նշված ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14 տոկոսով, ապա կստացվի, որ ՀՀ-ում պարենամթերքը 1 տարվա ընթացքում հարաբերականորեն թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Այսինքն՝ աշխարհում պարենամթերքի 20.7 տոկոս էժանացումը պետք է հանգեցներ ՀՀ-ում 6 տոկոս էժանացման, այնինչ արձանագրվել է ավելի քան 4 տոկոս թանկացում։ Նման իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ սպառման հիմնական ապրանքների, այդ թվում պարենամթերքի ներմուծման ոլորտը Հայաստանում խիստ մոնոպոլիզացված է, և ուստի՝ շուկայի տրամաբանությունը չի գործում», ֊ գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi