Home / Հայաստան / Քոչարյան, Սարգսյան․ ՀԷՑ֊ի թալանի պատասխանատուները՝ անուն առ անուն․ «Ժողովուրդ»

Քոչարյան, Սարգսյան․ ՀԷՑ֊ի թալանի պատասխանատուները՝ անուն առ անուն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանը «ՀԷՑ֊ի թալանի պատասխանատուները՝ անուն առ անուն» հոդվածում նշում է այն մարդկանց, ոքվեր, ըստ հոդվածագրի, պատասխանատու են Հայաստանի էներգետիկ համակարգից տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների անհետացման մեջ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ռոբերտ Քոչարյան․ փաստացի հենց նա է «Հայաստանի էլեկետրական ցանցեր» ընկերության ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն։ Նա ՀԷՑ֊ի մասնավորեցումը նախաձեռնեց 2001 թվականին… Սակայն այնպես ստացվեց, որ ՀԷՑ֊ի սեփականաշնորհման՝ 2001֊ին սկսված գործընթացին ռուսական ընկերությունները չկարողացան մասնակցել, և ժողովրդի դժգոհության պատճառաբանությամբ՝ գործընթացը դադարեցվեց։ Այն վերսկսվեց 2002-ին և հատուկ այնպես կազմակերպվեց, որպեսզի ռուսական ընկերությունը դառնա ՀԷՑ֊ի սեփականատերը։ Օֆշորում գրանցված «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությունը ՀԷՑ֊ը գնեց 37 միլիոն դոլարով, 12 միլիոն դոլարը վճարելով ընկերության բաժնետոմսերի, իսկ 25 միլիոնը՝ պարտքերը մարելու համար։ Հետագայում ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը գնեց ՀԷՑ֊ը, սակայն գործարքի արժեքն այպես էլ հայտնի չդարձավ։ Այն ժամանակ մամուլը գրեց, որ Հայաստանի նախագահի ընտանիքը մի շատ կլորիկ գումարի տեր է դարձել»։

Արմեն Մովսիսյան․ Սույն պաշտոնյան, ով 13 տարի շարունակ (2001-2014 թվականներ), զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը, հիրավի կարող է համարվել մութ գործարքների և ֆինանսական աճպարարությունների անգերազանցելի վարպետ։ Նշենք, որ ՀԷՑ֊ի սեփականաշնորհման գործընթացը սկսվել է նրա՝ էներգետիկայի նախարար դառնալուց անմիջապես հետո։ ՀԷՑ֊ի հետ տեղի ունեցած խայտառակությունից բացի՝ հենց նույն Արմեն Մովսիսյանի ձեռքի գործն է նաև «Նաիրիտի» հետ կապված ֆինանսական «տեղաշարժերի» շնորհիվ Մովսիսյանը Հայաստանի ղեկավարության համար ապահովել է մոտ կես միլիարդ դոլար։ Այդքան են կազմում «Նաիրիտի» պարտքերը, որոնց երաշխավորը ՀՀ կառավարությունն է, և որոնք վերջում վճարելու են Հայաստանի հարկատուները։

Դավիթ Վարդանյան․ Նա 3 տարի շարունակ՝ 2000-ից 2003-ին, զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի պաշտոնը։ Իր պաշտոնավարման տարիներին համարվում էր Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը։

Վարդան Խաչատրյան․ ՀԷՑ֊ի սեփականաշնորհման ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ֆինանսաների նախարարի պաշտոնը և իր ստորագրությամբ վարերացրել է այդ գործընթացը։

Հարություն Փամբուկյան․ Դեռ 1999-ից լինելով ԱԺ պատգամավոր՝ այս գործարարը լրագրողներին և հանրությանը առավել հայտնի դարձավ հենց ՀԷՑ֊ի սեփականաշնորհման գործընթացում ունեցած իր մասնակցությամբ։ 2002-ին ՀԷՑ֊ի սեփականաշնորհման ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ հենց նա է կազմակերպել «Միդլենդ Ռեսուրսեզի» միջոցով ՀԷՑ֊ը ռուսներին փոխանցելու գործարքը։

Սերժ Սարգսյան․ ՀԷՑ֊ի սեփականաշնորհման ժամանակ նա համատեղում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի պաշտոննները։ Նրա ստորագրությունը ՀԷՑ֊ի սեփականաշնորհման փաստաթղթերում չկա, բայց միևնույն է՝ նա ևս այն անձանցից է, որը ոչ միայն ողջ գործարքին քաջածանոթ է եղել, այլև անմիջական ստվերային մասնակցություն է ունեցել, իսկ հետագայում՝ 2009-ից սկսած, հանձն է առել ՀԷՑ֊ի թալանցած փողերը սպառողների հաշվին «փակելու» գործընթացը։

 
Tekali Taxi