Home / Հայաստան / Գասպարին Փաշինյանի ու Փոստանջյանի միջոցով ՀՀԿ֊ականներին հորդորում է իր տան մոտ գոմաղբ չլցնել

Գասպարին Փաշինյանի ու Փոստանջյանի միջոցով ՀՀԿ֊ականներին հորդորում է իր տան մոտ գոմաղբ չլցնել

Ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ավարտել է իր տան առջև գոմաղբ լցնելու դեմ հացադուլը Սերժ Սարգսյանի տան մոտ։ Միևնույն ժամանակ, Գասպարին հայտարարել է, որ շարունակելու է ավելի կարճատև պիկետներ անցկացնել նույն վայրում, քանի որ աշխատանքի պատճառով չի կարող իրեն «թույլ տալ շռայլություն օրերով նստացույց ու հացադուլ անել»:

Վարդգես Գասպարին տեղեկացրել է նաև, որ դիմումներ է ներկայացնելու պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին և խնդրելու է ՀՀԿ-ական պատգամավորներին հորդորել իր տան դիմաց գոմաղբ չլցնել: Գասպարին նամակներով դիմելու է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:

Ակտիվիստը բացատրել է՝ ինչու է հացադուլն անցկացրել գործող նախագահին մարդասպան, հանցագործ, սրիկա անվանող պաստառի ներքո:

«Մարդասպան է, որովհետև 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները մինչև հիմա չեն բացահայտվել: Բազմաթիվ հանցագործություններ են կատարվում, այդ թվում՝ ակտիվիստների, լրագրողների դեմ ու բազմաթիվ շրջանակների նկատմամբ: Սա իմ գնահատականն է՝ Սերժիկ հանցագործ: Այդ հանցագործությունը կատարում է բացարձակ ստորությամբ: Ես բարձրաձայնեմ մեկ դեպք. նախագահականից հեռացնելուց չխորշեցին սեռական բռնություն կիրառել որդեկորույս մայրերի դեմ, դրա պատասխանատուն Սերժիկ սրիկան է: Այս նշանաբանով ես էլի բողոքի ակցիաներ եմ անցկացնելու Սերժ Սարգսյանի տան մոտ»,- ասել է Գասպարին:  

Tekali Taxi