Home / Տեսանյութեր / Արտ֊խումբը տուգանվեց «Хержик суй» պաստառի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտ֊խումբը տուգանվեց «Хержик суй» պաստառի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հակահարված» արտ-խմբի անդամներ Հերբերտ Գևորգյանի և Արտակ Գևորգյանի բանկային հաշիվների վրա կալանք է դրվել, քանի որ Վճռաբեկ դատարանը մերժել է բեկանել վարչական տուգանքի մասին նրանց դեմ  կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Գևորգյաններից յուրաքանչյուրին 58 հազարական դրամ տուգանք մուծել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և հանրային տարածքը սխալ օգտագործելու համար:

Վարչական վարյութը սկսվել է արտ֊խմբի՝ 2013 թվականի նոյեմբերի 26-ի ակցիայից հետո: «Հակահարվածն» այդ օրը «xeржик суй» (խերժիկ սույ) գրառումով պաստառ էր փակցրել ԱԺ-ին դիմացի մայթին:

Epress.am֊ի հետ զրույցում Հերբերտ Գևորգյանն ասել է, որ իրենք հայաստանյան դատարանի վճիռը պատրաստվում են բողոքարկել ՄԻԵԴ֊ում:

Արտակ Գևորգյանի խոսքով՝ 116 հազար դրամը վճարելու համար «Հակահարվածը» պատրաստվում է դրամահավաք անցկացնել, իսկ դրա մասնակիցներին նվիրել իրենց գործերի նկարներով բացիկներ:

Մանրամասները տեսանյութում.

Tekali Taxi