Home / Հայաստան / Բնակչությանը գալիք օրերին խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից շոգի պատճառով

Բնակչությանը գալիք օրերին խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից շոգի պատճառով

Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին Հայաստանի տարածքը գտնվելու է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այդ օրերին Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը բարձրանալու է բոլոր շրջաններում, իսկ, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, Սյունիքի հովիտներում հասնելու է +41-ի։

Երևանում ցերեկը լինելու է +40, գիշերը օդի ջերմաստիճանը հասնելու է +28-ի։

Նախարարությունը Հայաստանի բնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Tekali Taxi