Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի դատապարտված մասնակիցը վերաքննիչ բողոք է ներկայացնելու

Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի դատապարտված մասնակիցը վերաքննիչ բողոք է ներկայացնելու

2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլէներգիայի թանկացման դեմ կայացած բողոքի ակցիայի մասնակից, ֆիզիկոս Նարեկ Հակոբյանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը օգոստոսի 5-ին կայացած նիստում  հրապարակել է դատավճիռը, որով բավարարել է մեղադրող Ռոլանդ Հայրապետյանի՝ Հակոբյանին 6 ամսով ազատազրկելու միջնորդությունը:  Համաձայն մեղադրանքի, Հակոբյանը հարվածել է ոստիկանին, երբ վերջինս փորձում էր մեկ այլ քաղաքացու բերման ենթարկել: Հակոբյանը, սակայն, հերքում է, թե որևէ ոստիկանի հարվածել է: Գործով որպես տուժող անցնողն այլևս ոստիկանությունում չի աշխատում, նա անգամ Հայաստանում չէ, սակայն նրա ցուցմունքը դատարանում պաշտպանում են այլ ոստիկաններ: Բողոքի ակցիայի մասնակիցներ կամ լրագրողներ գործում որպես վկաներ ներգրավված չեն։

Epress.am֊ի հետ զրույցում Նարեկ Հակոբյանը տեղեկացրել է, որ այժմ իր փաստաբանները վերաքննիչ բողոք են պատրաստում: Դատավճիռը ուժի մեջ է մնալու մինչև գործի քննությունը չավարտվի ներպետական բոլոր ատյաններում: Նարեկ Հակոբյանը պատրաստվում է դիմել նաև Մարդու իրավունքերի եվրոպական դատարան, եթե դատավճիռը մնա անփոփոխ և ինքն ազատազրկվի:

Tekali Taxi