Home / Հայաստան / Մարտական հենակետում 25-ամյա զինծառայող է սպանվել․ Քննչական կոմիտե

Մարտական հենակետում 25-ամյա զինծառայող է սպանվել․ Քննչական կոմիտե

2015 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում սպանվել է պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանը։

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, 25-ամյա զինծառայողը մահացել է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից։ Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չի հաղորդում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Tekali Taxi