Home / Հայաստան / Գազի գնի նվազումը էլէներգիայի էժանացման չի հանգեցնի․ «ՀԺ»

Գազի գնի նվազումը էլէներգիայի էժանացման չի հանգեցնի․ «ՀԺ»

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանին 24 դոլարով նվազեցնելը հնարավորություն է ստեղծում էլեկտրաէներգիայի սակագինը 2 դրամով նվազեցնել։ Այդ հնարավորությունը, սակայն, չի օգտագործվելու: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը:

««Գազպրոմ Արմենիա» ընկերության հրապարակած պաշտոնական տեղեկանքների համաձայն, օրինակ, անցած տարվա ողջ ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազ: Դրանից շուրջ 600 միլիոն խորանարդ մետրը ուղղվել է էներգետիկայի ոլորտին, այսինքն՝ ջերմաէլեկտրակայաններին: Ջերմաէլեկտրակայանները համարվում են խոշոր գազսպառողներ. գազը նրանց վաճառվում է 1000 խորանարդ մետրը 277 դոլարով: Եթե «Գազպրոմ Արմենիան» 24 դոլարով նվազեցնի իր կողմից վաճառվող գազի գինը, ՋԵԿ-երը գազի դիմաց կվճարեն տարեկան ոչ թե 166 միլիոն, այլ 152 միլիոն դոլար: Դա նշանակում է, որ այդ դեպքում մեր էներգահամակարգի ծախսերը կնվազեին 14 միլիոն դոլարով կամ ավելի քան 6.7 միլիարդ դրամով: Հայաստանում էլէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու որոշումը հիմնավորվեց նրանով, որ էներգահամակարգը 24 միլիարդ դրամի պարտքեր է կուտակել: Գազի 24 դոլար էժանացումը հնարավորություն է ստեղծում վերը նշված 24 միլիարդ դրամից 6.7 միլիարդ դրամը ուղղակի հանել: Միայն սրա շնորհիվ անրաժեշտ կդառնա սակագինը բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 5 դրամով»,- նշում է Գևորգյանը:

Թերթի տեղեկություններով՝ նման հնարավորությունը չի էլ քննարկվելու և դա ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ոչ հրապարակային համաձայնության արդունք է:  

Tekali Taxi