Home / Հայաստան / Հայաստանը փոխանակ շահի էներգակիրների ցածր գներից, տուժում է․ Բագրատյան

Հայաստանը փոխանակ շահի էներգակիրների ցածր գներից, տուժում է․ Բագրատյան

Համաշխարհային տնտեսությունը ցնցումներ է ապրում, նվազում է նավթի գինը, արժեզրկվում են մի շարք երկրների ազգային արժույթները։

Հայաստանը, փոխանակ շահի էներգակիրների ցածր գներից, տուժում է բացարձակապես սխալ պետական պայմանագրերի պատճառով։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հանրապետականները մեզ ասում էին. չե՞ք ուզում մեր երկիրը շահի էժան էներգակիրներից, ի՞նչի եք դեմ հայ-ռուսական պայմանագրերին։ Հիմա գազն այսօր աշխարհում վաճառվում է 88 դոլարով, մենք՝ 169-ով [գնում] գումարած 160 դոլար էլ ներքին ծախս։ Դրամի գործերը նույնպես լավ չեն։ Աստիճանաբար ազատ շուկայական փոխարժեքին անցնելու փոխարեն (երբ ես ասում եմ՝ ազատ փոխարժեք, նկատի ունեմ այն ազատ փոխարժեքը, որը գոյանում է տրանսֆերտները ստերիլիզացնելուց հետո) ունենք ֆիքսված [փոխարժեք], ու 1-2 տարին մեկ գահավիժող կուրս։ Որովհետև մեր ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին։ Այլ գործիքակազմ նրանք այսօր չունեն», ֊ գրել է Բագրատյանը։

Tekali Taxi