Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի դեմ բողոքով ՄԻԵԴ֊ում զբաղվելու է նրա ազգականը․ «Հրապարակ»

Սուրիկ Խաչատրյանի դեմ բողոքով ՄԻԵԴ֊ում զբաղվելու է նրա ազգականը․ «Հրապարակ»

ՀՀ նախկին օմբուդսմեն, ներկայում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը (լուսանկարում) Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է։ «Հրապարակ» օրաթերթի այդ տեղեկությունը հաստատել է ինքը՝ մարզպետը։

Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր և նախկին ՄԻՊ Հարությունյանի միջև, նա պատասխանել է. «Նա իմ «դվայուրըդնի» քրոջ տղան է»։

Թերթն ընդգծում է, որ, փաստորեն, ի թիվս Հայաստանի դեմ ներկայացվող այլ գանգատների, Արմեն Հարությունյանը քննելու է 2 տարի առաջ մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի։

«Ազգակցական կապը կասկածի տակ է դնում Հայաստանը ներկայացնող դատավորի անաչառությունը։ Հիշեցնենք, որ Էմիլ Բուդաղյանն իր բողոքում արձանագրել է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի, կյանքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումներ։

Իհարկե, կարելի էր հուսալ, որ Հարությունյանը կմոռանա իր կապերը՝ ազգակցական, իշխանական, կփորձի դատել արդար։ Բայց նրա կենսագրությունը նման հույսի տեղ չի թողնում։ Օրինակ, նա Սուրիկ Խաչատրյանի համար Պետական կառավարման ակադեմիայի դիպլոմ է «դասավորել»։ Մարզպետն այդ ակադեմիայում սովորել է 2000-2003 թվերին և ստացել է «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությունը։ Իսկ Արմեն Հարությունյանն այդ ժամանակ՝ 2002-2006 թթ., նշյալ ակադեմիայի ռեկտորն էր», ֊ գրում է է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi