Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի 7 բալանոց երկրաշարժը զգացել են Հայաստանի մի շարք բնակավայրերում

Ադրբեջանի 7 բալանոց երկրաշարժը զգացել են Հայաստանի մի շարք բնակավայրերում

Այսօր Ադրբեջանի հյուսիսում՝ Շեքի քաղաքի մոտ, 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնում այն կազմել է 7 բալ, ադրբեջանական մի շարք այլ քաղաքներում 5-6 բալանոց ցնցումներ են զգացվել։

Ինչպես հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ), Երևանում (3-4 բալ):  

Tekali Taxi