Home / Տեսանյութեր / «Վանաձոր֊Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում են 10 ամիսների աշխատավարձը․ ակցիա

«Վանաձոր֊Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում են 10 ամիսների աշխատավարձը․ ակցիա

Այսօր առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են նախաձեռնել Լոռու մարզպետարանի առջև: Նրանք պահանջում են 9-10 ամիսների չվճարված աշխատավարձը, հայտնում է azatutyun.am֊ը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպել է գործարանի աշխատակիցներին, սակայն փոխանցել է, որ ոչնչով չի կարող օգնել նրանց:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մարզպետի հետ հանդիպումից հետո, չստանալով իրենց հարցերի պատասխանները, «Քիմպրոմի» աշխատակիցները որոշեցին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը: Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տալիս դա անել: 

«Քիմպրոմցիները» ցրվել են 11։00-ից հետո՝ խոստանալով վաղը կրկին ակցիա անցկացնել։

Նշենք, որ «Քիմպրոմի» աշխատակիցները բողոքի ակցիաները վերսկսել են օգոստոսի վերջից՝ մեկամսյա դադարից հետո։

Tekali Taxi