Home / Հայաստան / Անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է արել կառավարության շենքում․ մամուլ

Անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է արել կառավարության շենքում․ մամուլ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ կառավարության վարչական շենքում անվտանգության աշխատակից, 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին, հայտնում է shamshyan.com֊ը։

Նրան տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից armtimes.com կայքի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ դեպքի մասին ահազանգ են ստացել՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել, քանի որ օպերատիվ խումբը գտնվում է դեպքի վայրում:

Tekali Taxi