Home / Հայաստան / ԱՄՆ֊ն մտադիր է օգնել Վրաստանին ՆԱՏՕ֊ին անդամակցելու հարցում

ԱՄՆ֊ն մտադիր է օգնել Վրաստանին ՆԱՏՕ֊ին անդամակցելու հարցում

ԱՄՆ֊ն մտադիր է խթանել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ֊ին։ Այս մասին ասված է ռազմավարական համագործակցության հարցերով վրաց֊ամերիկյան հանձնաժողովի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

«Կողմերն ընդգծել են եվրաատլանտյան հավակնությունների իրականացման հարցում Վրաստանի առաջընթացը։ ԱՄՆ֊ն հաստատել է իր շահագրգռվածությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ֊ի անդամ դառնալու վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել երկրին աջակցել այդ գործընթացում»,֊ նշված է փաստաթղթում։

Վաշինգտոնն ու Թբիլիսին, ըստ հայտարարության, արձանագրել են Վրաստանում գրանցված լայնամասշտաբ բարեփոխումներն ու առաջընթացը, ինչը կնպաստի, որ երկիրը դաշինքի անդամ դառնա։ 

Tekali Taxi