Home / Հայաստան / Ադրբեջանն արգելել է Գյումրիից օդ բարձրացած ռուսական ինքնաթիռի մուտքն իր օդային տարածք

Ադրբեջանն արգելել է Գյումրիից օդ բարձրացած ռուսական ինքնաթիռի մուտքն իր օդային տարածք

Նոյեմբերի 15֊ին Ռուսաստանի ՌՏՈԻ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրի քաղաքի օդանավակայանից, որոշ ժամանակ անց ստիպված է եղել ետ դառնալ, քանի որ Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է ինքնաթիռի մուտքը երկրի օդային տարածք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է mil_avia ավիացիոն բլոգում։

Բլոգում նաև տեղադրված է օդաչուի և Գյումրիի օդանավակայանի դիսպետչերի միջև բանակցությունների ձայնագրությունը, որում օդաչուն հայտնում է՝ ստիպված է վերադառնալ օդանավակայան, քանի որ Ադրբեջանն արգելել է մուտքը։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը։

Tekali Taxi