Home / Հայաստան / 2015-ին Հայաստանում աղիքային ինֆեկցիաների թիվը կտրուկ աճել է

2015-ին Հայաստանում աղիքային ինֆեկցիաների թիվը կտրուկ աճել է

2015 թվականի ընթացքում Հայաստանում աղիքային ինֆեկցիաների թիվը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների և վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանալու դեպքերի մեծ մասի պատճառը սննդամթերքն է ու կեղտոտ ձեռքերը, սակայն եղել են բռնկումներ նաև ջրի աղտոտվածության պատճառով:

Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ համաճարակների բարձր մակարդակը պահպանվել է նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն նոյեմբերին երկրում բռնկում չի արձանագրվել։

Մասնագետի խոսքով՝ ինֆեկցիաների բոլոր դեպքերի մոտ 40-60%-ը երեխաներին է բաժին ընկնում, որոնց օրգանիզմը շատ ավելի խոցելի է նման հիվանդությունների նկատմամբ, քանի որ առաջին անգամ է բախվում դրանց հետ:

Tekali Taxi