Home / Հայաստան / «Մեր ճանապարհը պայքարն է»․ մարդու իրավունքներին նվիրված երևանյան երթը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Մեր ճանապարհը պայքարն է»․ մարդու իրավունքներին նվիրված երևանյան երթը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԶԼՄ֊ների ազատության պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ դեկտեմբերի 6–ը (սահմանադրական հանրաքվեի օրը) հայտարարեցին լրագրողների նկատմամբ բռնությունների օր։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ֊ի կողմից անցկացվող մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթից առաջ հնչեցրած իր ելույթում։

Նա հիշեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իրենց առաջին երթն անցկացվել է 2008 թվականին, երբ Հայաստանում կային բազմաթիվ քաղբանտարկյալներ և բռնություններ էին կիրառվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և ցուցարաների նկատմամբ․ «Մեր երթը բեկում մտցրեց այդ հարցում։ Այդ օրվանից ձևավորվել է մի ավանդույթ, երբ խոսում ենք, թե տվյալ տարի մարդու իրավունքների խախտման քանի դեպք է տեղի ունեցել։ Այս տարի՝ դեկտեմբերի 6 -ին, մարդու իրավունքների բոլոր խախտումները տեղի ունեցան ավելի խտացված ձևով։ Հենց այդ օրը տեղի ունեցան բազմաթիվ բռնություններ լրագրողների, դիտորդների, վստահված անձանց, հանձնաժողովի անդամների նկատմամբ, ովքեր փորձում էին ուղղակի պաշտպանել ժողովրդի ձայնը։ Լրատվական ազատության պաշտպանության մի շարք կազմակերպություններ դրա վերաբերյալ հայտարարություն արեցին՝ ասելով, որ դեկտեմբերի 6–ը դարձավ լրագրողների նկատմամբ բռնությունների օր։ Ով ժողովրդի ձայնը պաշտպանելու համար կանգնել է մինչև վերջ՝ նա հաղթել է։ Դրա համար է, որ ժողովուրդն իրեն նվաստացած չի զգում և հասկանում է, որ ունի մի կարևոր հաղթանակ, որը սկիզբ է դնելու իր վերջնական հղթանակին»։

zurabyan

1ert

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, իր հերթին, նշել է, որ «մենք պայքարելուց բացի ուրիշ ճար չունենք, որովհետև իրավունքը վաստակում են»։

armanmanukyan

«Ինչքան էլ մեր երկիրը կործանվի, երբեք չմտածեք, որ «մեկ ա սրանց խփելն ա փրկելու», կարող ա ղաչաղներ էլ լինեն ու էդ շարժումն էլ առաջանա, որովհետև մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայստանում նման բան առաջանա, բայց դա տարբերակ չէ։ Մենք քաղաքակիրթ ազգ ենք ու մեր ճանապարհը պայքարն է», ֊ հայտարարել է Մանուկյանը։

ՀԱԿ անդամների ելույթների ընթացքում Ազատության հրապարակում նոր Սահմանդրության նախագծի դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները փորձել են վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել դա անել և 3 հոգու բերման են ենթարկել բաժին:

2ert

martirosyan

5ert

Ելույթներից հետո երթի մասնակիցները շարժվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպել են ոստիկանական պատին։

9ert

8ert

Լևոն Զուրաբյանի հետ բանակցելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայնել է բացել ԿԸՀ֊ի դիմաց գտնվող պուրակը և երթի մասնակիցները մոտեցել են Հանձնաժողովի շենքին։ Նրանք պահանջել են անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի պաշտոնական արդյունքները։

10ert

6ert

3ert

Tekali Taxi