Home / Հայաստան / «Պերմյակովի սատանիստ լինելը բացառվում է». «Հրապարակ»

«Պերմյակովի սատանիստ լինելը բացառվում է». «Հրապարակ»

Գոյություն ունի կտրուկ տարբերություն սատանիստ (պաշտամունքը՝ ժխտող) ու սատանայապաշտ (սատանային պաշտող) հասկացությունների միջև։ Սատանիզմը չի քարոզում սպանություններ, դաժանություն մարդկանց կամ կենդանիների նկատմամբ (կենդանիների ու երեխաների նկատմամբ բռնությունը սատանիզմի մեջ ընդհանրապես դիտարկվում է որպես գրեթե աններելի երևույթ)։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է բլոգեր Բայանդուր Պողոսյանը, ով 2012 թվականին Մաշտոցի պուրակում հայտարարել էր, որ ինքը սատանիստական հայացքներ ունի։ Թերթի լրագրողը Պողոսյանին խնդրել է անդրադառնալ դեկտեմբերի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում կայացած դատական նիստին հնչած այն հայտարարությանը, թե Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սատանիստ է։

Պողոսյանը նշել է, որ Պերմյակովի սատանիստ լինելը, իր հանցանքի բնույթի բերումով, բացառվում է։

«Ես կարող եմ որոշակի համոզվածությամբ պնդել, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի եղել մարդկային զոհաբերության ծես, քանի որ բացակայում է ծեսի ատրիբուտիկան։ Ցավոք, հանցագործության հետքերը սառել են ռուսական ու հայկական իշխանություների հանցավոր համագործակցության հետքերով, որոնք քաղաքական շահը վեր են դասել Ավետիսյանների՝ արդարություն ստանալու հնարավորությունից։ Ավետիսյաննների պաշտպանի հայտարարությունը, թե Պերմյակովը սատանիստ է եղել, խոսում է կամ առանց այդ էլ անհասկանալի գործն ավելի խառնելու փորձի, կամ տարրական անգրագիտության մասին», ֊ ասել է Բայանդուր Պողոսյանը։

Tekali Taxi