հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԱԺ փոխխոսնակը սուտ խոստումներ է տվել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխխոսնակը սուտ խոստումներ է տվել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարել էր, որ ԱԺ-ում կստեղծվի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ։ Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։

Նա ընդգծում է, որ Շարմազանովը նաև խոստացել է՝ անհրաժեշտ փաստեր հավաքելու դեպքում նոր ԱԺ քննարկմանը նոր նախագիծ կներկայացվի։ Բացի դա, Ազգային ժողովում պետք է անցկացվեր Իրաքի եզդիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես:

«2015 թվականը մոտենում է ավարտին, իսկ ԱԺ փոխխոսնակի այս խոստումները իրականություն չդարձան: Մեզ համար ցավալի է, որ ԱԺ փոխխոսնակը մոռանում է այդ խոստումների մասին: Առավել ցավալի է, որ այդ խոստումները արվել են ՀՀ նախագահի անունից: Այս կերպ Շարմազանովը վարկաբեկում է պետական ինստիտուտների և քաղաքական գործիչների հեղինակությունը», ֊ հայտարարում է Բորիս Մուրազին՝ Շարմազանովի ասածը որակելով որպես սուտ խոստումներ:

Մանրամասները՝ «Սինջարի» տարածած տեսանյութում