Home / Հայաստան / Վրաստանցի պատգամավորները կքննարկեն մարիխուանայի ապաքրեականացման նախագիծը

Վրաստանցի պատգամավորները կքննարկեն մարիխուանայի ապաքրեականացման նախագիծը

Առաջիկա արտահերթ նիստերից մեկի ընթացքում Վրաստանի խորհրդարանը կքննարկի պատգամավոր Գոգա Խաչիձեի՝ մարիխուանայի ապաքրեականացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը․ հարցն արդեն իսկ ընդգրկված է նիստի օրակարգում։

Ներկայացված օրինագիծն անձին ազատում է քրեական պատասխանատվությունից մարիխուանա տեսակի թմրանյութի փոքր քանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերման ու անհատական օգտագործման նպատակով պահելու համար։

Խաչիձեի նախաձեռնած փոփոխությունների համաձայն, Վրաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու դեպքւոմ՝ քաղաքացին միայն կենթարկվի դրամական տուգանքի կամ հանրային ուղղիչ աշխատանքների։

Tekali Taxi