Home / Հայաստան / Կանանց իրավունքների միջազգային օրը կնշվի քայլերթով Երևանի կենտրոնում

Կանանց իրավունքների միջազգային օրը կնշվի քայլերթով Երևանի կենտրոնում

Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի կենտրոնում տեղի կունենա քայլերթ և երաժշտական փառատոն։ Այս տարի միջոցառումը կրում է «Կանայք տարբեր են» խորագիրը։

Ինչպես հայտնում է կազմակերպիչ հանդիսացող Ֆեմինիստ պլատֆորմը, միջոցառմանը կարող են միանալ կանայք անկախ նրանից՝ ամուսնացած են, թե՝ ոչ, երիտասարդ են, թե՝ տարեց, տեղացի են, թե՝ արտասահմանից, գյուղից են, թե քաղաքից, ունեն հաշմանդամություն, թե՝ չունեն, տարասեռական են, թե նույնասեռական․․․ բոլորը կարող են միանալ քայլերթին, ստեղծարար գործունեության փառատոնին և երաժշտական համերգին:

Քայլերթը կմեկնարկի Ավ․Իսահակյանի արձանի մոտից (մետրո Երիտասարդական) ժամը 13:00-ին։ Երթի ավարտին՝ 14:30-ի շրջանում Կարապի լճում կսկվի ստեղծարար անկյունների բազմազան ակտիվությունը (կապոեյրա, նկարչություն, պար, ձեռագործ, յոգա)։ Այս ամենը կուղեկցվի երաժշտական և գրական համերգով, որի ժամանակ մասնակիցները կկատարեն ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերի վերակատարումներ (քավըր), կընթերցեն ինչպես սեփական, այնպես էլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ:

«Կարող ես բերել, քո գործիքները, ստեղծագործությունները և քո ձայնը միացնել մեր ձայներին: Օրը կեզրափակվի Էոն հակասրճարանում, որտեղ տեղի կունենա համերգ՝ տոնելու կին երաժիշտների ձեռքբերումները», – հայտնում է Ֆեմինիստ պլատֆորմը։

նկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից

Tekali Taxi