Home / Հայաստան / Գասպարիին խոշտանգելու փաստի վերաբերյալ ՀՔԾ֊ում քրգործ է հարուցվել․ «ՀԺ»

Գասպարիին խոշտանգելու փաստի վերաբերյալ ՀՔԾ֊ում քրգործ է հարուցվել․ «ՀԺ»

Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին խոշտանգելու փաստի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 315 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական անփութություն)։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։

Փետրվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Վարդգես Գասպարին ՄԻՊ արագ արձագանքման խմբին տեղեկություններ էր հայտնել իրեն խոշտանգելու և բռնության ենթարկելու մասին։ Նորանշանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը, հիմք ընդունելով տեղեկությունները, դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործընթաց սկսելու առաջարկով։ Գևորգ Կոստանյանն էլ ՀՔԾ-ին հանձնարարել էր նյութեր նախապատրաստել։

Tekali Taxi