հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայկական կողմը 29 զոհ ունի, հակառակորդի կորուստներն անհամեմատ շատ են․ պաշտոնական

Հայկական կողմը 29 զոհ ունի, հակառակորդի կորուստներն անհամեմատ շատ են․ պաշտոնական

Ապրիլի 2-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական կողմից 29֊ը զինվոր է զոհվել, 28-ը անհետ կորած են, 101֊ը՝ վիրավոր։ Այս տվյալներն այսօր ներկայացրել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առստամյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի կորուստներն անհամեմատ շատ են։ Գնդապետն ասել է, որ իրենց տրամադրության տակ է ադրբեջանական կողմում բնակվող երկու մարդկանց հեռախոսազրույց․ բնակիչներն ասում են, թե միայն մեկ գիշերվա ընթացքում մոտ 2000 վիրավոր տեղափոխվել են հիվանդանոցներ։

Առստամյանն անդրադարձել է շփման գծում ստեղծված իրավիճակին՝ ասելով, որ Պաշտպանության բանակի գործողությունների արդյուքնում նախկինում եղած դրությունը վերականգնվել է, «որպես այդպիսին հենակետ կամ դիրք հակառակորդի մոտ չկա»։