Home / Հայաստան / ԵԱՀԿ Մինսկի խումբը պնդում է՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԵԱՀԿ Մինսկի խումբը պնդում է՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին ստեղծված իրավիճակին․

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը:

Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը և ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները»:

Հայտարարության թարգամանությունը՝ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունից

Tekali Taxi