Ապրիլի 12-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:
Դեպքի մանրամասները պաշտոնական մարմինն առայժմ չի հաղորդում: Քննչական կոմիտեն նշում է, որ քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։