Home / Հայաստան / Ըստ պաշտոնյաների՝ բեռնատարի թափքում հայտնաբերված զինվորին ինքնասպանության են դրդել․ «Ժողովուրդ»

Ըստ պաշտոնյաների՝ բեռնատարի թափքում հայտնաբերված զինվորին ինքնասպանության են դրդել․ «Ժողովուրդ»

Ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի, դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը»)։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝  հիմնվելով Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանի հաղորդած տվյալների վրա։ 

Նշենք, որ  ՀՀ քննչական կոմիտեն դեպքից հետո հաղորդել էր, որ զինծառայողին գտել էին իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի մեքենայի թափքում: Պաշտոնական աղբյուրը Պետրոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ չէր տրամադրել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Tekali Taxi