Գլխավոր / Հայաստան / Ծեծն արդարացնելուց հետո Ղարաբաղի պաշտոնյան հայհոյել է ՖԲ օգտատիրոջը

Ծեծն արդարացնելուց հետո Ղարաբաղի պաշտոնյան հայհոյել է ՖԲ օգտատիրոջը

Ծրագրավորող, քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ֆեյսբուք» սոցցանցում հայհոյել է իրեն։ Օհանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել էր ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ խոսնակի մեկնաբանությանը, որից հետո Davit Babayan օգտատիրոջ էջից անձնական հաղորդագրություն է ստացել․ «Et umes, ay gandon, asum, to ko esh berany kunem yes, bozi lakot.»։

Ավելի վաղ Դավիթ Բաբայանն A1plus.am-ի հետ զրույցում այսպես էր արձագանքել պատգամավորի հետ կատարվածին․ «Դրան լավ ճանաչելով՝ նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում։ Երևի մի բան արել է, էլի։ Երևի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել»։

«Ասում ես` անպատվել ա, հա՞։ David Babayan էշի տղա, Bako Sahakyan վիժվածք։ Անպատվելը էս ա, իսկ Hayk Khanumyan-ը նենց թեթև կպել ա ձեզ», — Բաբայանի կարծիքին ծանոթանալով՝ գրել էր Օհանյանը, որից հետո Davit Babayan֊ից «պատասխան» էր ստացել․ «Et umes, ay gandon, asum, to ko esh berany kunem yes, bozi lakot.»:

Այդ արտահայտությանն Օհանյանը պատասխանել է ռուսերեն «Алиев, это ты?» («Ալիև, այդ դո՞ւ ես»), և «զրույցի» լուսանկարը տեղադրել է իր էջում հետևյալ մեկնաբանությամբ․ «Փաստորեն, Արցախում վիճակը ավելի տխուր ա։  Լսի, այ պարոն David Babayan, չեմ վախենում քեզանից ու ձեր շներից, ոչ էլ ստեղի ձեր շներից։ Էդ դու ու քո նմանները ո՞վ դառաք, որ մարդուն իրա կարծիքի համար ծեծել տաք։ Էդ էլ քիչ չի, մի հատ էլ ակնհայտ հայտարարում եք, որ դուք եք ծեծել տվել։ Արա, ախր ձեր նմաններին Արցախի ժողովուրդը պետք ա չհանդուրժի, դուք պետք ա բանտում լինեք, ոչ թե Արցախի վարչակազմում։ Ու մի բան լավ իմացեք, ծեծում են էն ժամանակ, երբ հակափաստարկ չունեն, երբ ասելիք չունեն»։

screenbabayan1

Hraparak.am֊ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը հերքել է, թե ինքն է գրել այդ հաղորդագրությունը Արսեն Օհանյանին՝ նշելով, թե ինքը նման մարդու չի ճանաչում, անծանոթին ինչո՞ւ պետք է հայհոյի:

Մեզ հետ զրույցում, սակայն, Արսեն Օհանյանը վստահություն է հայտնել, թե իրեն գրողը հենց Դավիթ Բաբայանն է եղել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ նշելով․ «David Babayan-ը ասում ա իբր ինքը չի գրել ինձ, չնայած սուտ խոսալը իրանց տեսակի համար նորմա ա»։

Գլխավոր լուսանկարը՝ azatutyun.am