Home / Հայաստան / Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պահանջում են դատավորի ինքնաբացարկը

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պահանջում են դատավորի ինքնաբացարկը

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյաննների ընտանիքի 7 անդամների իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօրվա նիստին դատավոր Հարություն Մովսեսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Այս մասին գրում է News.am֊ը։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ դատավորը ակնհայտ կաշկանդված է գործում և չի կարող օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։

Նրա խոսքով՝ կաշկանդվածությունն ավելի նկատելի է եղել հատկապես անցած նիստի ժամանակ, երբ դատավորը մերժել էր իրենց ներկայացրած միջնորդությունը, որով տուժող կողմը Ավետիսյանների ընտանիքի անդամների կյանքի իրավունքի խախտման փաստով 450 հազար եվրոյի չափով բարոյական վնասի հատուցում էր պահանջել Ռուսաստանի Դաշնությունից։

Սահակյանը նշել է, որ դատավորի նման հակասական և անակնակալ գործողությունը վկայում է այն մասին, որ նա այդ որոշումը կայացրել է ոչ ինքնուրույն:

Փաստաբանը հիշեցրել է, որ դատավարությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացնելն արդեն իսկ անընդունելի էր, իսկ դատավորի վարքագիծը հաստատում է, որ այդ դատավարությունը կառավարվում է ինչ֊որ տեղից:

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստն անցնում է ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում։ Գործով անցնող միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ։

Tekali Taxi