Home / Հայաստան / Տասնյակ համայնքներ տուժել են կարկուտից․ «Ժողովուրդ»

Տասնյակ համայնքներ տուժել են կարկուտից․ «Ժողովուրդ»

Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած հուժկու կարկուտը մի քանի տասնյակ գյուղերի պտղի և բանջարեղենի բերքը հիմնովին ոչնչացրել է: Միայն Արմավիրի մարզում տուժել է 47 գյուղ, Արագածոտնի մարզի տուժած գյուղերի վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն նախնական հաշվարկներով՝ 20-ից ավել համայնք էլ այդ մարզում է տուժել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ սա այս տարվա ընթացքում արձանագրված արդեն երրորդ դեպքն է, երբ կարկուտի պատճառով գյուղացիներն իրենց բերքը կորցնում են:

«Մայիսի 18-ի կարկուտից հետո, որի հետևանքով Արմավիրի մարզի՝ մոտ երկու տասնյակ գյուղեր էին տուժել, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր հակակարկտային կայանները չեն գործել: Այժմ էլ ասում են՝ կայանները գործել են, բայց կարկուտն այնքան հզոր է եղել, որ դրանք անզոր են եղել որևէ բան փոխել», ֊ գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi