Home / Հայաստան / Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է բանակցություններում ընդգրկվել

Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է բանակցություններում ընդգրկվել

«Նոր Հայաստան» անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, Ղարաբաղի պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը ցանականում է, որպեսոզի իրեն ընդգրկեն ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ բանակցություններում՝ ստեղծված իրավիճակից  խաղաղ ճանապարհով  լուծում գտնելու համար:

Այս մասին A1plus.am-ի հետ զրույցում ասել է ներկայումս կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Վերջինս երեկ է հանդիպել ՍԵֆիլյանին, ով իրեն փոխանցել է, որ պատրաստ է անել հնարավորը,  որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Պաշտպանի խոսքով՝ Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից, քանի որ համոզված է՝ իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ և հարցը խաղաղ ձևով լուծում կգտնի

Նշենք, որ  հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը գրավել է  ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը և իր մոտ է պահում 4 ոստիկանների: Խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը ու  Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս քաղբատարկյանլենրի ազատ արձակումը:

Tekali Taxi