Home / Հայաստան / Սարի թաղում մարդկանց ծեծողներից մեկը Հովիկ Աբրահամյանի մտերիմն է, բացահայտել է լրագրողը (թարմացված)

Սարի թաղում մարդկանց ծեծողներից մեկը Հովիկ Աբրահամյանի մտերիմն է, բացահայտել է լրագրողը (թարմացված)

Հուլիսի 29-ին ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անցկացված երթի ժամանակ Սարի թաղում մարդկանց ծեծած քաղաքացիական հագուստով անձանցից շատերն իշխանավորների անձնական թիկնազորի անդամներն են կամ նրանց հարազատները։ Այդ անձանց ինքնությունները բացահայտում է լրագրող Թեհմինե Ենոքյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա Արմեն Հարությունյան անունով մի անձի լուսանկար է հրապարակել, որը Ենոքյանի տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է։       

«Արմեն Հարությունյան, ապրում է Արտաշատում, Հովիկ Աբրահամյանի մոտիկներից է: Հմուտ է քաղաքացիների ծեծ ու ջարդ կազմակերպելու մեջ և արհեստավարժ է ընտրակեղծիքներով ընտրություններ կազմակերպելու մեջ, ինչպես իրենց շեֆը, ինչքան ուզում, խփում են», – գրել է Ենոքյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողը դատախազության էր ներկայացրել հաղորդում հանցագործության մասին՝ նշելով, որ Սարի Թաղում բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձանցից մեկը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանն է:  

Նշենք, որ նյութը հրապարակելուց մեկ ժամ անց Epress.am-ը ՀՀ կառավարության լրատվականից հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել. «Վերոնշյալ տեղեկատվությունը բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձեր մատնանշած անձին (Արմեն Հարությունյան) չի ճանաչում»:

Tekali Taxi