Home / Դատարան / ՍԴ վճռել է՝ կալանավորման միջնորդությունները դռնփակ քննելը հակասահմանադրական չէ

ՍԴ վճռել է՝ կալանավորման միջնորդությունները դռնփակ քննելը հակասահմանադրական չէ

Սահմանադրական դատարանն այսօր վճռել է, որ անձին կալանավորելու մասին միջնորդությունները դռնփակ քննելը չի հակասում արդար դատաքննության  սահմանադրական իրավունքին։ ՍԴ֊ն գրավոր ընթացակարգով  քննություն անցկացնելով՝ վճռել է մերժել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի դիմումը։

Գյուրջյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դիմումը բերվել էր անցյալ տարի ապրիլին Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի կալանքի միջնորդությունները դռնփակ քննելու գործով։ Ավետիսյանն ու Մանուկյանը 2015-ին ձերբակալվել էին այն ժամանակ, երբ հանդիսանում էին «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ։

Վիճակրվող հոդվածը՝ Քրեական դատավարության 283-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ դատական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները քննվում են դռնփակ: Գյուջյանն ասել է, որ իրենց դիմումի համաձայն, այդ դրույթը հակասում է Սահմանադրության 63֊րդ հոդվածին՝ (Արդար դատաքննության իրավունքը): Փաստաբանը նշել է, որ դեռ չեն ստացել ՍԴ֊ի որոշումն ու հիմնավորումները, իսկ ստանալուն պես հնարավոր կլինի մանրամասն անդրադառնալ Դատարանի որոշմանը։

Tekali Taxi