Home / Հայաստան / Ռուսաստանցի զինծառայողը վնասվածքներ է ստացել ծառայակիցների հետ խնջույքի ժամանակ․ պաշտոնական

Ռուսաստանցի զինծառայողը վնասվածքներ է ստացել ծառայակիցների հետ խնջույքի ժամանակ․ պաշտոնական

Հոկտեմբերի 13-ին հիվանդանոց տեղափոխված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը հասցրել են խնջույքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով՝ Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ թուլակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք»», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այժմ քննարկվում է գործի քննչական ենթակայության հարցը։

Tekali Taxi